09/01/2020 14:48
Կառավարությունը 2019թ.-ին հավանություն է տվել 212 մլրդ դրամի 57 ներդրումային ծրագրի
ՀՀ կառավարությունը 2019 թվականի ընթացքում հավանություն է տվել 212 մլրդ դրամի 57 ներդրումային ծրագրի, կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Դրա շրջանակում տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3 320 աշխատատեղ: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն՝ ոչ միայն իրականացվել են 2019թ.-ին, այլև շարունակվելու են 2020թ., երբեմն նաև 2021 թ. ընթացքում», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ:
«Այդպիսի ծրագրերի թիվը եղել է 13, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ», - ասաց նախարարը: