09/01/2020 12:02
Իրանը հատուկ ճշտել է հարվածները ԱՄՆ-ին նվազագույն վնաս հասցնելու համար
Իրանի իշխանությունները կանխամտածված ճշտել են հարվածներն Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի օբյեկտներին, որպեսզի հնարավորինս քիչ ամերիկացի զինվորականներ տուժեն, հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
«Դա երկու կողմին հնարավորություն է տվել խուսափել պատերազմից,- նշել է պաշտոնյան:- ԱՄՆ իշխանությունները դեռ երեքշաբթի գիտեին այն օբյեկտների ցուցակը, որոնց պատրաստվում է հարվածել Իրանը, բայց կոնկրետ որոնց, հայտնի չէր»: Համապատասխան տեղեկատվությունը ԱՄՆ զինվորականներն Իրաքի իշխանություններից ստացել էին գրոհներից մի քանի ժամ առաջ, պնդում է հրատարակությունը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Բաղդադի իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու: