09/01/2020 14:36
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի համագործակցության առաջարկից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների համար անիմաստ է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA-ին:
ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթն ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ առանց նախապայմանների ՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար:
«Քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է թշնամություն (հարաբերություններում - խմբ.) ցուցաբերել, բանակցությունները իմաստ չունեն», - ասել է դիվանագետը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին: