09/01/2020 12:53
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը նամակ է ուղարկել Կազմակերպության Անվտանգության խորհրդին, որում նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններ վարել առանց նախապայմանների:
Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով փաստաթղթին:
Նամակում նշվում է, որ բանակցությունների նպատակն է «կանխել իրանական ռեժիմի կողմից հետագա սպառնալիքը միջազգային խաղաղությանն ու կայունությանը կամ էսկալացիային»: