09/01/2020 14:57
Չինաստանը երկխոսության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չինաստանը կոչ է անում Իրանին և ԱՄՆ-ին երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել առկա հակասությունները, հինգշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ ուղղված Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն:
ԱՄՆ-Իրան հարաբերությունները սրվել են հունվարի սկզբին՝ Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո: