09/01/2020 18:18
Լիբանանի դատարանը սկսում է Կառլոս Գոնի գործով դատական լսումները
Լիբանանի դատարանը սկսել է «Nissan» կոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնի գործով դատական նիստը, դատավորները կլսեն գործարարի դիրքը՝ Ինտերպոլի «կարմիր նշանի» տրամադրման և Իսրայել կատարած այցի առնչությամբ, РИА Новости-ին հայտնել է դատարանում աղբյուրը:
«Նիստի նպատակն է լսել Գոնի փաստարկները երկու հիմնական հարցի վերաբերյալ` Ինտերպոլի «կարմիր նշանի» տրամադրման և նրա դեմ մի խումբ լիբանանյան փաստաբանների կողմից Իսրայել այցի կապակցությամբ ներկայացված հայտարարությունը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Դեպքի վայրում հերթապահող լրագրողները չեն տեսել Գոնի մուտքը դատարան: Աղբյուր գործակալությանը հայտնել է, որ Գոնը շենք է մտել «հատուկ մուտքով»:
Չորեքշաբթի Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում Գոնը հայտարարել է, որ մտադրություն չունի թաքնվել արդարադատությունից և պատրաստ է ապացուցել իր անմեղությունը ճապոնական կողմի ներկայացված բոլոր մեղադրանքների մասով: