09/01/2020 19:04
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Յանգի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է առաջարկել պաշտպան Էշլի Յանգին:
Ըստ «Sky Sports»-ի՝ անգլիացիները մտադիր չեն բաժանվել 34-ամյա անգլիացու հետ և ցանկանում են երկարաձգել պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ:
Ընթացիկ պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Յանգն անցկացրել է 12 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: