09/01/2020 18:41
Մալիում 20 մարդ է տուժել ՄԱԿ-ի ռազմակայանի վրա հրթիռային հարձակման հետևանքով
Մալիում 20 մարդ է տուժել ՄԱԿ-ի ռազմակայանի վրա հրթիռային հարձակման հետևանքով: Նրանց շարքում կան ՄԱԿ-ի խաղաղապահներ, հայտնում է Reuters-ը` հղում անելով երկրում կազմակերպության առաքելության ներկայացուցիչ Օլիվեր Սալդագոյին:
Գնդակոծության տակ է հայտնվել Մալիի հյուսիսարևելյան Թեսալիթ գյուղում գտնվող ռազմակայանը, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, նաև ֆրանսիացի և մալիական զորքերը:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ վեց խաղաղապահ լուրջ վնասվածքներ է ստացել: