09/01/2020 11:29
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. Թեհրանն ավարտել է վրեժխնդրությունը Սոլեյմանիի համար
Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար և նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի վերաբերյալ:
«Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլևս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել է նա:
Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտագության խորհրդին է հղել երրորդ նամակը Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրման պահից ի վեր: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում է իրականացված գրոհի մասին և հավաստում, որ «հակամարտության էսկալացիա չի փնտրում»: