09/01/2020 15:24
Սաուդյան Արաբիայում հայտարարել են, որ փորձում են կանխել պատերազմն Իրաքում
Սաուդյան Արաբիան փորձում է կանխել պատերազմն ու արյունահեղությունն Իրաքում, հինգշաբթի հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը:
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ուշադրությամբ և մտահոգությամբ է հետևում Իրաքում տիրող իրավիճակին և փորձում է հեռացնել այս երկիրը պատերազմից և բռնությունից, որպեսզի այդ երկրի ժողովուրդն ապրի այն բարգավաճման և անվտանգության պայմաններում, որոնց նրանք արժանի են», - հայտարարել է ալ-Ջուբեյրը Twitter-ում:
Նա ընդգծել է, որ Էր Ռիադը «կաջակցի Իրաքին, որպեսզի կարողանա հաղթահարել անվտանգության, կայունության և արաբական ինքնության դեմ ուղղված բոլոր սպառնալիքները»: