09/01/2020 11:16
Նորվեգիայի Հառալդ 5-րդը թագավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նորվեգիայի Հառալդ 5-րդ թագավորը հունվարի 8-ին հոսպիտալացվել է, հայտնել է Նորվեգիայի թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:
«Նորին Մեծություն Հառալդ թագավորը չորեքշաբթի օրը հոսպիտալացվել է գլխապտույտի պատճառով: Ոչ մի կարգի լուրջ հիվանդություններ նրա մոտ չեն հայտնաբերվել», - ասված է հաղորդագրության մեջ:
«Սպասվում է, որ մինչև հանգստյան օրերը նրան դուրս կգրեն», - հավելել է մամուլի ծառայությունը:
Տկարության պատճառով 87-ամյա թագավորը չի աշխատի երկու շաբաթ: Այդ շրջանում նրա պարտականությունները կկատարի նրա որդին՝ թագաժառանգ Հակոնը: