09/01/2020 13:49
Նիգերիայում գրոհայինները զինվորականների քողի տակ մտել են քաղաք և սպանել 20 զինվորի
Նիգերիայի հյուսիսարևելյան Մոնգունո քաղաքում գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 20 զինծառայող է զոհվել, և շուրջ 1000 քաղաքացիական անձինք կորցրել են իրենց տները: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական շրջանակներից մի աղբյուրի:
Գործակալության տվյալնով՝ մի խումբ գրոհայիններ, որոնք ներկայացել են որպես զինվորականներ, հունվարի 8-ի երեկոյան մտել են Բորնո նահանգի Մոնգունո քաղաք: Նրանք հարձակվել են տեղի զորամասերի վրա, ինչպես նաև ոչնչացրել են մոտ 750 բնակելի շենք:
Նիգերիայի զինված ուժերի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: