10/01/2020 17:51
Ինքնաթիռի խցիկից հաճախ դուրս եկող ադրբեջանցի օդաչուն նյարդայնացրել է ուղևորներին (Տեսանյութ)
Ադրբեջանական «AZAL» ավիաուղիների օդանավի ուղևորները, որոնք հունվարի 7-ին Բաքվից Մոսկվա էին մեկնում, բավականին նյարդայնացել են օդանավի հրամանատարի պահվածքից:
Պատճառն այն է, որ նա շատ հաճախ էր օդաչուների խցիկից սրահի բիզնես դաս դուրս գալիս՝ զրուցելու այնտեղ նստած տղամարդու հետ:
Ուղևորներից մեկը դա տեսանկարահանել է և կադրերը տեղադրել համացանցում: Այնուհետև դրանք տարածել են լրատվամիջոցները:
Անձնակազմի հրամանատարը բացատրել է, որ իր կնոջ ծանոթը նստած էր բիզնես դասում և նա դուրս էր գալիս վերջինի հետ զրուցելու։
Այնուամենայնիվ, օդաչուի նման պահվածքը վախեցրել է ուղևորներին, մանավանդ, որ ինքնաթիռը պարբերաբար հայտնվում էր տուրբուլենտային գոտում, հայտնում է News.ru- ն:
«AZAL Airlines» ավիաընկերությունն արդեն հայտարարել է, որ ներքին հետաքննություն կանցկացնի այս փաստի վերաբերյալ և կգնահատի անձնակազմի հրամանատարի գործողությունները: