10/01/2020 16:37
ԱԱԾ տնօրենը գնացել է ԱԺ՝ հանդիպելու «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներին
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ԱԺ-ում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին։
«Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են», - Facebook-ում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։