10/01/2020 11:17
2020-ի ամառվանից կգործարկվեն Ղրիմից Հայաստան չվերթներ
«Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը, ТАСС-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը:
««Պեգաս ֆլայ» ընկերությունների խմբի «Իկար» ընկերությունը ստացել է Ռոսավիավիայի համաձայնեցումը շաբաթական յոթ թռիչք Երևան-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնելու համար: Այժմ նրանք նախատեսում են մեկնարկը տալ երկու թռիչքով այս տարվա գարնանը, ավելի մոտ ամռանը: Այժմ ընթանում են ավիաընկերության աշխատանքային գործընթացները՝ օդանավակայանների հետ համաձայնագրեր կնքելու համար», - ասել է Չերնյակը:
Նա նաև ասել է, որ մշակվում է նաև Սիմֆերոպոլի և Ստամբուլի միջև օդային կապի ստեղծումը:
«Սկզբում նրանք կգործարկեն դեպի Երևան չվերթը, իսկ հաջորդ փուլը կլինի Սիմֆերոպոլ- Ստամբուլը», - հավելել է նա: