10/01/2020 13:05
Ավարտվեց ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերի և ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումը
Քիչ առաջ ավարատվեց ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը:
Հիշեցնենք, որ մայրերը բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության դիմաց՝ պահանջելով դատախազի հետ հանդիպում: Մայրերը, մասնավորապես, պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին:
«Հանդիպեցինք գլխավոր դատախազի հետ: Ներկա էին այլ պաշտոնատար անձինք, նրանք վստահեցրին, որ գործը օբյեկտիվորեն քննվելու է, ցանկալի արդյունքը ստանալու ենք: Ասացին, որ բողոքարկել են Աբրահամյանի կալանավորելու վերաբերյալ որոշումը ու սպասում են արդյունքներին», - լրագրողներին ասաց «Հայ Մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը:
Հարցին՝ գո՞հ են հանդիպումից, Խաչատրյանն ասաց. «Մասամբ, հետագա ադյունքները տեսնելուց հետո կասենք»:
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է երեխաների ապօրինի որդեգրման համար: