10/01/2020 10:52
Երևան-Թեհրան-Երևան հունվարի 10-ի չվերթը կկայանա ըստ ժամանակացույցի. Քաղավիացիայի կոմիտե
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի, իսկ «UR» ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»։