10/01/2020 09:45
«Իրատես». ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպել է ԿԳՄՍ նախարարի ընկեր պրոռեկտորը
«Իրատես» թերթը գրում է. «Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպվել էր ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի միջոցով, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը` ԵՊՀ-ում: Իսրայելյանը մի քանի անգամ զանգել է Ափոյանին, կանչել` ինչ-որ կրակոցների տեսանյութեր «նայելու», «հարցնելու»` ում է ճանաչում կրակողներից, որից հետո ԵՊՀ պահակային ծառայության պետ Լյովա Առուստամյանը ցուցմունք է տվել, որ Դավիթ Ափոյանը ճանաչում է այդ տղաներին, ոստիկանները խիստ ցուցադրաբար եկել-բերման են ենթարկել Ափոյանին: Այդ ծառայությունների դիմաց Առուստամյանին առաջիկայում պաշտոնի բարձրացում է սպասում, տոներից հետո նրան կնշանակեն ուսանողական հանրակացարանի տնօրեն, որպես ցուցանք, թե ինչ է կատարվում հավատարիմների և ինչ` «անհավատների» հետ»: