10/01/2020 18:19
Կանադան պատվիրակություն է ուղարկել Իրան` Թեհրանի մերձակայքում օդանավի կործանումից հետո
Կանադան պատվիրակություն է ուղարկել Իրան՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով նաև կանադացիներ են մահացել, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Իրանի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև համակարգման արդյունքներով՝ 10 հոգանոց պատվիրակությունը մեկնել է Իրան՝ ուսումնասիրելու հարցեր, որոնք վերաբերում են ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կանադացիներին», - ասել է Մուսավին, որի խոսքերը մեջբերված են նախարարության հայտարարության մեջ:
Ուկրաինական ինքնաթիռը, որում 167 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։
Ինչպես փոխանցում է «Tasnim» գործակալությունը՝ Boeing 737-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։