10/01/2020 15:05
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին համեմատել է ԻՊ ահաբեկիչների հետ
Իրանի ԱԳ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն պահում է ԻՊ ահաբեկիչների նման՝ սպառնալով ոչնչացնել Իրանի մշակութային վայրերը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Զարիֆը համապատասխան դիտարկումն արել է հայտարարության մեջ, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ընթերցել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին:
Ինքը՝ Զարիֆը, ամերիկյան վիզայի բացակայության պատճառով չի կարողացել մասնակցել այդ հանդիպմանը: