10/01/2020 19:00
Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, լքել է Մեծ Բրիտանիան
Մեծ Բրիտանայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը վերադարձել է Կանադա, որտեղ բնակվում էր ավելի վաղ ՝ ամուսնու և որդու հետ, վեց շաբաթ շարունակ, գրում է The Sun-ը:
Ըստ դքսուհու մամուլի խոսնակի՝ Մարքլը Կանադայում կմնա առաջիկա օրերին:
Ըստ «DailyMail»-ի՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Կանադա է վերադարձել իր ութ ամսական որդու՝ Արչիի մոտ:
Արքայազն Հարրին մնացել է Մեծ Բրիտանիայում՝ Ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության հետ կապված, որը կմեկնարկի հաջորդ շաբաթ:
Ըստ «Times»-ի՝ արքայազն Չառլզը՝ Հարիի հայրը, կարող է դադարեցնել Հարիի և նրա կնոջ ֆինանսավորումը, եթե նրանք ամբողջությամբ հրաժարվեն կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:
Անցյալ չորեքշաբթի Սասեքսի դքսուհին Instagram-ում հայտնել էր թագավորական ընտանիքի կարգավիճակից և ֆինանսական արտոնություններից հրաժարվելու մտադրության մասին: