10/01/2020 11:45
Աբխազիայի ընդդիմությունը պատրաստ է նախագահի հետ բանակցել
Աբխազական ընդդիմությունը, որն ուրբաթ շարունակում է հանրահավաքները նախագահի աշխատակազմի շենքի մոտակայքում, պատրաստ է բանակցություններ վարել Ռաուլ Խաջիմբայի հետ: Ուրբաթ այդ մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան՝ հավելելով, որ նա դեռ չի ստացել համապատասխան առաջարկություն հանրապետության ղեկավարից:
«Այո, իհարկե: Իրավիճակը պետք է կայունացվի, մենք պետք է այն դնենք օրինական ուղու վրա, կա քաղաքական ճգնաժամ», - ասել է Բժանիան:
Ըստ Բժանիայի՝ Աբխազիայում լարվածությունից հնարավոր է խուսափել, եթե երկրում անցկացվեն նախագահի նոր ընտրություններ: