10/01/2020 12:21
Պոմպեոն Գուտերեսի հետ քննարկում է Միջին Արևելքում տիրող իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության կարևորությունը», - հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը: