10/01/2020 10:58
Աբխազիայի նախագահը մտադիր չէ հրաժարական տալ
Աբխազիայի Նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական չի տալու, նա ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է բանակցություններում, РИА Новости-ին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Շամբան:
«Հանուն ազգային համաձայնության ձեռք բերելու և կայունության պահպանման՝ նախագահն անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը քննարկել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Շամբան:
Ըստ նրա, Խաջիմբան ուշադրություն է հրավիրել ընդդիմության նախկին խոստմանը, որ կսպասի նախագահի ընտրություններին հաջորդող Գերագույն դատարանի որոշմանը և կգործի խստորեն օրինական դաշտում:
Հինգշաբթի նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել են Աբխազիայի ղեկավարի վարչակազմ: Այդ պահինշենքում չեն մնացել նախագահի աշխատակազմի աշխատակիցներ: Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո նախագահ Խաջիմբան հայտարարել է, որ անվտանգության ուժերը բերվել են ուժեղացված ռեժիմի, և եթե անհրաժեշտ լինի, նա միջոցներ կձեռնարկի հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու համար: