10/01/2020 16:49
Թրամփը Հարավային Կորեայի միջոցով հաղորդագրություն է փոխանցել Կիմ Չեն Ընին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կորեայի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչակազմի ղեկավար Չոն Ըն Յոնի միջոցով շնորհավորել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռենապ» գործակալությանը:
«Հունվարի 8-ը Կիմ Չեն Ընի ծննդյան օրն էր, նախագահ Թրամփը բարեմաղթանքներ է փոխանցել այդ կապակցությամբ և հույս հայտնել, որ այդ հաղորդագրությունը կփոխանցվի Կիմ Չեն Ընին։ Երեկ այդ հաղորդագրությունը պատշաճ ձևով փոխանցվել է ԿԺԴՀ-ին», - օդանավակայանում լրագրողներին ասել է Չոն Ըն Յոնն՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո:
Չոն Ըն Յոնը հունվարի 7-ից 10-ն այցելել է Վաշինգտոն՝ ամերիկացի և ճապոնացի գործընկերների հետ քննարկելու ԿԺԴՀ-ի կողմից աճող սպառնալիքը: