10/01/2020 17:17
Թուրքիայի պաշտպանության և ԱԳ ղեկավարները կայցելեն Ռուսաստան
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և այդ երկրի պաշտպանության գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարն աշխատանքային այցով կմեկնեն Ռուսաստան: Այս մասին հաղորդել է «Milliyet» թերթը:
Նշվում է, որ երկու նախարարների հետ Մոսկվա կմեկնի նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Ինչպես գրում է ТАСС-ը՝ հղում անելով թերթին, այցը տեղի կունենա հունվարի 13-ին: