10/01/2020 12:05
Հանրահավաքներ են անցկացվել Վաշինգտոնում և Նյու Յորքում՝ ընդդեմ Իրանի հետ պատերազմի
Վաշինգտոնում և Նյու Յորքում հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով լուծել Իրանի հետ իրավիճակի խորացումը և հակամարտության կարգավորումը բացառապես դիվանագիտական ճանապարհով, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Ակտիվիստները Վաշինգտոնում, վանկարկելով «Ոչ մի պատերազմ», հավաքվել են հինգշաբթի երեկոյան Կապիտոլիումի շենքի մոտակայքում: Բանտային հագուստի նմանությամբ նարնջագույն զգեստերով մի խումբ ցուցարարներ շրջել են ԱՄՆ դրոշը: Նրանց միացած մի տարեց վետերան բացատրել է, որ այդ ճանապարհով ցույց են տալիս, որ ամբողջ երկիրը տառապանքի մեջ է:
Նյու Յորքում խաղաղության մի քանի հարյուր կողմնակիցներ հավաքվել են Ստորին Մանհեթենի քաղաքային կենտրոնի շենքի դիմաց:
Վաշինգտոնում և Նյու Յորքում անցկացվող երթերը դարձել են առաջինն այն 200-ից ավելի իրադարձություններից, որոնք նախատեսում է անցկացնել պացիֆիստական կազմակերպությունների կոալիցիան ամբողջ երկրում: Նշվում է, որ դրանք անցել են խաղաղ և առանց բախումների իրավապահների հետ: