10/01/2020 18:39
Աբխազիայի Անվտանգության խորհուրդը հայտարարել է ցուցարարների մոտ զենքի առկայության մասին
Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամեդ Կիլբան հայտարարել է, որ Սուխումիում բողոքի ցույցի մասնակիցները զենքի են տիրացել՝ Հանրապետության նախագահի շենք ներխուժելուց հետո:
Նրա խոսքով՝ վարչակազմի շենքում զենքի պահպանման սենյակը և «գրեթե բոլոր պահարանները» բացվել են:
«Որոշ քանակություն (զենքի), որը նրանք այդտեղից դուրս են բերել, այժմ նրանց ձեռքի տակ է», - Կիլբուի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Նա ավելացրել է, որ զենք է եղել նաև որոշ անձանց մոտ, որոնք հունվարի 9-ին մասնակցել են վարչակազմի վրա հարձակման:
Ավելի վաղ Աբխազիայի Անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ Սուխումում բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է հինգից յոթ մարդ: