10/01/2020 13:50
Իրանը բացառել է ուկրաինական Boeing-ը հրթիռով խոցելու վարկածը
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը պնդում է, որ ոչ մի հրթիռ չի հարվածել Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռին, հայտնում է РИА Новости-ն:
Ուկրաինական ինքնաթիռը, որում 167 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։
Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, Boeing 737-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։