10/01/2020 18:34
Հրանտ և Լիլիթ Թոխատյանները հանդես կգան համատեղ ներկայացմամբ. Սցենարիստը Մհեր Մկրտչյանն է
Երկու տարբեր սերունդ՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, շուտով հանդիսատեսին կներկայանան համատեղ ներկայացմամբ: Այդ մասին Aysor.am-ը տեղեկացավ Հրանտ Թոխատյանից:
Ներկայացման սցենարը վստահվել է սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանին:
«Քանի որ սցենարը գրելու փուլում է գտնվում, ծավալուն ասելիք չունեմ: Միայն կասեմ, որ իմ ու դստրիկիս ցանկությունն էր միասին նույն բեմում խաղալը: Սցենարի վրա աշխատում ենք իմ շատ լավ բարեկամի, ընկերոջ, իմ ճանաչած լավագույն սցենարիստներից ու ռեժիսորներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի հետ», - նշեց Ժողովրդական արտիստը:
Առավել մանրամասնել չցանկացավ՝ խոստանալով այդ մասին խոսել առաջիկայում: