11/01/2020 14:15
Զելենսկին հույս ունի, որ Իրանում տեղի ունեցած աղետի քննությունը կանցկացվի առանց արհեստական ձգձգումների
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ Իրանում տեղի ունեցած վթարի քննությունը տեղի կունենա առանց արհեստական ձգձգումների և խոչընդոտների:
«Հուսով ենք, որ հետագայում քննությունը կշարունակվի առանց արհեստական ձգձգումների և խոչընդոտների: Մեր 45 մասնագետները պետք է ունենան լիարժեք հասանելիություն և փոխգործակցություն՝ արդարություն հաստատելու համար», - գրել է Զելենսկին Facebook- ում: