11/01/2020 14:33
Կանադան կշարունակի հետաքննել Իրանում տեղի ունեցած օդային աղետը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ մեկնաբանելով Իրանի հայտարարությունն այն մասին, որով երկիրը ստանձնում է ուկրաինական Boeing-ի կործանման պատասխանատվությւոնը, հայտարարել է, որ Օտտավան կշարունակի աշխատել գործընկերների հետ՝ մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու համար:
Շաբաթ Իրանի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է երկրի զինված ուժերի կողմից պատահաբար, պատճառը մարդկային գործոնն է. ինքնաթիռը թռչել է իրանական ռազմական օբյեկտի մոտակայքով և ընկալվել որպես թշնամական: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ցավակցություն է հայտնել աղետի կապակցությամբ և հայտարարել, որ խորապես ցավում է:
«Մեր առաջնահերթությունը մնում է լիովին պարզություն մտցնել՝ շնորհիվ թափանցիկության և արդարության: Մենք ուզում ենք, որ զոհվածների ընտանիքները և մերձավորները կրկին խաղաղություն գտնեն», - ասել է Տրուդոն։