11/01/2020 10:45
Օմանի սուլթան Քաբոուս բեն Սայիդը մահացել է
Օմանի սուլթանը՝ Քաբոուս բեն Սայիդ ալ Սայիդը, երկարատև հիվանդությունից հետո 79 տարեկանում մահացել է: Այս մասին շաբաթ հաղորդել է Օմանի պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի աշխատակազմին:
Սուլթան Քաբոյի մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է եռօրյա սուգ, 40 օրով իջեցվել են պետական դրոշները:
2015 թվականից Օման ղեկավարը հիվանդացել է քաղցկեղով, իսկ վերջերս ԶԼՄ-ներում ավելի քան մեկ անգամ հայտնվում էին տեղեկություններ նրա առողջության վատթարացման մասին: Դեկտեմբերի վերջին, Սուլթանի գրասենյակը հայտնել էր, որ պետության ղեկավարը շարունակելու է բուժումը բելգիական կլինիկայից հայրենիք վերադառնալուց հետո:
Քաբուսն իշխանության է եկել 1970-ին, երբ բրիտանական խորհրդականների աջակցությամբ նա իրականացրեց անարյուն հեղաշրջում, որի արդյունքում նրա հայրը հրաժարվեց գահից: