11/01/2020 14:05
Հայսամ բեն Թարեք ալ Սայիդը դարձել է Օմանի նոր սուլթան
Օմանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Հայսամ բեն Թարեք ալ Սայիդը դարձել է պետության նոր ղեկավար՝ Սուլթան Քաբոուս բեն Սայիդ Ալ Սայիդի մահից հետո: Այս մասին հայտարարվել է «Al Watan Oman» թերթում:
Հրապարակման համաձայն՝ Հայսամ բեն Թարեք ալ Սայիդը երդում է տվել Օմանի խորհրդում (խորհրդարանական տիպի երկպալատխորհրդակցական մարմին):
Մասկատից այս տեղեկության պաշտոնական հաստատումը դեռևս չի ստացվել:
Օմանի սուլթանը՝ Քաբոուս բեն Սայիդ ալ Սայիդը, մահացել է ուրբաթ երեկոյան՝ 79 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո: