11/01/2020 14:24
Խամենեին կարգադրել է հրապարակել սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքները
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարգադրել է իշխանություններին հրապարակել սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքները, հայտնում է պետական IRIB հեռուստառադիոընկերությունը:
«Այն պահին երբ գերագույն առաջնորդը տեղեկացվել է երկրի ՀՕՊ-ի սխալի մասին, նա երկրի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել` հարցը քննարկելու նպատակով», - հայտնել է IRIB-ը:
Ուկրաինական ինքնաթիռը, որում 176 մարդ է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ՝ թռիչքից անմիջապես հետո։
Իրանի ԶՈՒ ԳՇ-ն հաղորդագրություն է տարածել, որ ուկրաինական օդանավը պատահաբար է խոցվել՝ «մարդկային սխալի» հետևանքով: