12/01/2020 11:50
Երևան-Թեհրան չվերթը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով
Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Ավիատոմսի օրը փոխելու համար ընկերությունը խնդրում է կապնվել գլխավոր գրասենյակի կամ գործակալների միջոցով։
«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին», - նշված է ավիաընկերության հայտարարության մեջ: