13/01/2020 21:26
Ադրբեջանցի երգիչը հրաժարվել է բեմը կիսել հայ երգչուհու հետ
Ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին Գերմանիայում կայանալիք Օպերային Բալի բացման արարողությանը բեմը կիսել հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ: Պատճառը ազգային պատկանելությունն է: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է աշխարհահռչակ հայ սոպրանո Հասմիկ Պապյանի ֆեյսբուքի էջից:
«Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո, Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել»,-գրել է Հասմիկ Պապյանը