13/01/2020 12:36
Մեր բախտն է, Իտալիայում կարգավարները որոշել են գործադուլ անել. Ռևազյանը՝ հայկական շուկայում «Ռայնէյրի» մեկնարկի մասին
Մեր բախտն է, Իտալիայում կարգավարները որոշել են գործադուլ անել, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդադառնալով վաղվանից հայկական շուկայում գործունեության ծավալել պատրաստվող «Ռայնէյր» ավիաընկերության աշխատանքներին։
«Դա ազդելու է ավիաընկերության վրա։ Դա «Ռայնէյրի» մեղքը չէ։ Այսօր օրվա ընթացքում ավելի պարզ կլինի՝ ինչ է դա նշանակելու Հայաստանի համար։ Ես կապ եմ հաստատել «Ռայնէյրի» ղեկավարության հետ։ Սկզբում Հայաստանը մտցրել էին չեղարկումների ցուցակի մեջ, բայց այժմ հանել են», - ասաց Ռևազյանը՝ ավելացնելով, որ գործադուլի պատճառով սպասվում են ուշացումներ: