![Լիազորությունները վայր դրած Աբխազիայի նախագահն ուղերձով է հանդես եկել](https://www.aysor.am/news_images/550/1647226_1/f5e1c2da9ca240_5e1c2da9ca280.thumb.jpg)
13/01/2020 12:42
Լիազորությունները վայր դրած Աբխազիայի նախագահն ուղերձով է հանդես եկել
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, որը նախօրեին վայր է դրել իր լիազորություններն այդ պաշտոնում, հանդես է եկել ուղերձով, հայտնում է «Интерфакс»-ը:
Խաջիմբան շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն, սակայն նշել է, որ երկրում մնացել են չլուծված շատ խնդիրներ:
«Եղել և մնում եմ այն բանի կողմնակիցը, որ թե՛ ընտրությունները, թե՛ մնացած քաղաքական գործընթացները տեղի ունենան երկրի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Այլ ուղին կործանարար է Աբխազիայի երիտասարդ պետության համար»,- ընդգծել է Խաջիմբան:
Ռաուլ Խաջիմբան պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել հունվարի 12-ին և համապատասխան հայտարարությունն ուղարկել է հանրապետության խորհրդարան: Նրա պաշտոնաթողությունից հետո հանրապետության նախագահի պաշտոնակատարի հավանական հավակնորդն են հայտարարել վարչապետ Վալերի Բգանբային: