13/01/2020 12:23
2020 թվականին շատ լուրջ հոսքեր ենք սպասում. Տաթևիկ Ռևազյան
Որոշել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանել, և դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Եթե մինչ օրս դեպի Եվրոպա ունեցել ենք 6-7 չվերթ, ապա այս փոփոխությունից հետո ունենալու ենք 16-17 չվերթ, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«2020 թվականին շատ լուրջ հոսքեր ենք սպասում։ Շատ լավ կլինի, որպեսզի մենք էլ, որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով, ավելի հարմար ժամերով և էժան գներով։ Միաժամանակ, հուսով ենք, որ այս տարի զբոսաշրջիների մեծ հոսք կուղղվի Հայաստան, ինչն էլ կստեղծի հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը կզարգանա», - ասաց պաշտոնյան։