13/01/2020 12:04
Վարդան Ոսկանյան. Մենք պետք է ձևակերպենք Հայաստանի տեսլականը (Տեսանյութ)
Կարծում եմ` մենք, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք, նախ և առաջ պետք է ձևակերպենք Հայաստանի տեսլականը` ինչպիսի պետություն ենք մենք ուզում։ Այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում, անդրադառնալով ԻԻՀ և ԱՄՆ հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանի գործողություններին, ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Կարծում եմ` մենք, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք, պետք է նախ և առաջ ձևակերպենք Հայաստանի տեսլականն` ինչպիսի պետություն ենք մենք ուզում: Մենք անընդհատ դրվագային զանազան իրադարձությունների արձագանքում ենք` երբեմն լավ, երբեմն վատ, երբեմն ոչ լավ, ոչ վատ, երբեմն ընդհանրապես չենք արձագանքում, երբեմն գործում ենք, երբեմն անգործության ենք մատնված: Ես կարծում եմ` դրա պատճառը մեկն է` մենք պետք է ունենանք Հայաստանի տեսլական: Եթե նպատակը սահմանված չէ, ապա գործողությունները չեն կարող լինել, գործողությունները կլինեն հախուռն, շատ դեպքերում` զուտ արձագանքների մակարդակով և առանց սկզբնապես պատրաստ լինելու: Բնականաբար մենք պետք է կարողանանք գոնե ճգնաժամային կառավարում իրականացնել», -նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: