13/01/2020 11:08
Իրանցի զինվորականները ներողություն են խնդրել ուկրաինական օդանավը խոցելու համար
Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ISNA գործակալությանը:
Սալամիի խոսքով՝ իրանցի զինվորականները սխալ են թույլ տվել, որի ատճառով զոհվել են մեծ թովով իրենց հայրենակիցներ: «Մենք դա կանխամտածված չենք արել, ներողություն ենք խնդրում», - ասել է գեներալը՝ հավելելով, որ ինքը դեռ երբեք նման ամոթալի վիճակում չի եղել:
Ավելի վաղ ներողություն է խնդրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ամբողջությամբ ընդունել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել իրանցի զինվորականների սխալ գործողությունների հետևանքով: