13/01/2020 12:53
Մենք նման հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ. Ռևազյան
Որպես Քաղավիացիայի կոմիտե, մենք պարտավոր ենք նախազգուշացնել որևէ ռիսկի մասին, որը կարող է ի հայտ գալ չվերթների ընթացքում։ Բայց, ի վերջո, ավիաընկերությունն է թռիչքային անվտանգության պատասխանատուն, և ինքն է որոշում կայացնում՝ լսել մեզ, թե ոչ, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով Իրանի և Իրաքի տարածքով չվերթներ չիրականացնելու իրենց կոչին։
«Մենք նման հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ։ Մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, և զգույշ լինելու խորհուրդները գալիս են նրանցից։ Ժամկետների մասին հնարավոր չէ հստակ որևէ բան ասել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել՝ որտեղ է եղել խնդիրը», - ասաց Տաթևիկ Ռևազյանը։