13/01/2020 13:00
Խաջիմբան հրաժարվել է առաջադրվել Աբխազիայի նախագահի պաշտոնում
Աբխազիայի հեռացած նախագահ Ռաուլ Խաջիմբան չի առաջադրվի հանրապետության ղեկավարի պաշտոնում: Այս մասին РИА Новости- ին հայտնել է հանրապետության փոխնախագահ Ասլան Բարցիցը:
Ըստ Բարցիցի՝ պետության ղեկավարը նման որոշում է կայացրել, որպեսզի «արյունահեղություն չլինի՝ հանուն այն բանի, որպեսզի հանրապետությունում գոնե որոշակի կայունություն լինի»:
Նախկինում ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ հավաքվել էին պետության ղեկավարի առանձնատան մոտակայքում: Նրանք պահանջում էին, որ հանրապետության ղեկավարը հրաժարական տա:
Ուրբաթ Աբխազիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել պետության ղեկավարի ընտրություններ նշանակելու մասին: