13/01/2020 13:26
Բուլղարիայի բնակելի շենքներից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Բուլղարիայի Վառնա քաղաքում գտնվող բնակելի շենքում ավելի քան տասը մարդ է վիրավորվել պայթյունի հետևանքով, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR):
Իշխանությունների նախնական տվյալով՝ լույս երկուշաբթի չորրորդ հարկում գտնվող բնակարանում գազի բալոն է պայթել: Սակայն հարևանները վիճարկում են այս վարկածը, քանի որ նրանք լսել են երկու պայթյուն`մի քանի րոպե ընդմիջումով:
Բնակարանում բնակվում էր 60-ամյա մի տղամարդ, ով ընտանեկան խնդիրներ ուներ: Գիշերը, երբ որոտացել է պայթյունը, նա որոշ իրեր է բերել տուն:
Պայթունից հետո այրվող տան բոլոր բնակիչները տարհանվել են: 11 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ, այդ թվում՝ չորս երեխա: Հարևանությամբ գտնվող բնակարաններից մեկի մի բնակչուհի համարվում է անհետ կորած: Նրա տան պատն ամբողջովին փլուզվել էր:
Փրկարարները դեռ չեն կարող մտնել շենք և գնահատել շարունակվող հրդեհի հետևանքով պատճառված վնասը: