13/01/2020 15:22
Աբխազիայի խորհրդարանը հաստատել է նախագահի պաշտոնից Խաջիմբայի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանը բավարարել է Ռաուլ Խաջիմբայի խնդրանքը՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելու վերաբերյալ, РИА Новости-ին հայտնել է խոսնակ Վալերի Կվարչիան:
Երկուշաբթի Աբխազիայի խորհրդարանը սկսել է նիստ, որը հաստատելու է Խաջիմբայի հրաժարականը, սրահում ներկա էր 35 պատգամավորից 34-ը:
«Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը ընդունվել է խորհրդարանի կողմից», - հայտարարել է Կվարչիան: Ըստ նրա՝ հրաժարականի օգտին քվեարկել է 32 պատգամավոր, դեմ` երկուսը: