13/01/2020 10:38
Չինաստանի հյուսիսում գնդակահարել են տղամարդու, որը պատանդ էր վերցրել երեք մարդու
Չինաստանի հյուսիսային Մոնղոլիա ինքնավար շրջանի ոստիկանությունը գնդակահարել է զինված տղամարդու, որը պատանդ էր վերցրել երեք մարդու, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով շրջանի ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, ժամը 11-ի սահմաններում, ՀոհհոթՀուհ-Հոթո քաղաքում. ինքնաշեն զենքով զինված տղամարդը պատանդ է վերցրել երեք մարդու:
Հաղորդվում է, որ կասկածյալը սպառնացել է գնդակահարել պատանդներին և գործի դնել պայթուցիկ սարք:
Ժամը 19.15-ին ոստիկանությոան աշխատակիցները կրակ են բացել և սպանել նրան տեղում: Իրավապահները վնասազերծել են պայթուցիկները, պատանդները չեն տուժել:
Կասկածյալի դրդապատճառները դեռ չեն հաղորդվել, կատարվում է նախաքննություն: