13/01/2020 15:36
Արդարադատության նախարարությունը պարգևատրումների համար հատկացրել է մոտ կես միլիարդ դրամ
2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարության բոլոր աշխատակիցները պարգևատրվել են (ամսական միջինը 295 աշխատակից)։
Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ պարգևատրման գումարը կազմել է 466 միլիոն 131 հազար դրամ։
«Այդ թվում՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին պարգևատրման գումարը կազմել է 60 միլիոն 475 հազար դրամ, արտաբյուջետային միջոցներից՝ 320 միլիոն 872 հազար դրամ, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների գնահատման հիման վրա պարգևատրման համար նախատեսված գումարներից՝ 84 միլիոն 783 հազար դրամ», - ասված է Aysor.am-ին տրված պատասխանում։