14/01/2020 13:29
Այսօր 15:00 կլինեմ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնում. Կոտայքի մարզպետ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր պատրաստվում է հանդիպել Եղարդի ծննդատան աշխատակիցների և ծննդատան փակման դեմ բողոքող ցուցարարների հետ։ Նա գրել է.
«Այսօր 15:00 կլինեմ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ հանդիպելու բուժ.անձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ և քննարկելու հարցի արդյունավետ հանգուցալուծման ուղիները։ Կներկայացնեմ նաև ԱՆ նախարարի հետ հանդիպման մանրամասներն ու արդյունքները։
ԶԼՄ ներկայացուցիչները նույնպես ազատ են՝ այցելելու և լուսաբանելու»։