14/01/2020 15:28
Հաստատում եմ այդ տեղեկությունը. Դավիթ Տոնոյանը՝ բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի հասցնելու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատում է վարչապետի այն պնդումը, որ բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի է հասցված.
«Ես հաստատում եմ այդ տեղեկությունը», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տոնոյանը:
Դիտարկմանը, թե վիճակագրությունը հակասական թվեր է ցույց տալիս՝ Տոնոյանն արձագանքեց.
«Հաշվարկման համակարգերի խնդիր կա՝ ինչն է հաշվարկվել անցյալում, ինչն է հաշվարկվել հիմա: Հիմա ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: